Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Առաջարկվել է մեկտեղել մասնագիտական ներուժը

ՀՀ ԱՆ. Առաջարկվել է մեկտեղել մասնագիտական ներուժը

Վորդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է մարզերում իրականացվող մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին։ Ներկայացվել է վերջին 6 ամսվա ընթացքում ստեղծված  6 տեսանյութ, որից 5-ը նախատեսված է հղիների համար, իսկ 1-ը՝ երեխաներին առաջին օգնություն տրամադրելու մասին է։ 

Վորդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկանում են իրենց ծրագրերով նպաստել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

 Ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության  արդյունքները` առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը նշել է, որ առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։

Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին`  Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։

«Առաջնային օղակում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված  ծրագրերում մենք կարող ենք մեկտեղել մասնագիտական ներուժը»,-ասել է նախարարը`  աաջարկելով առաջիկա դասընթացների թեմաները համատեղ կազմել։ 

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ